ՊՍԺ-ն հրաժարվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեին վճարել 55 միլիոն եվրո

Ֆրանսիական ՊՍԺ-ն հրաժարվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին վճարել 55 միլիոն եվրո՝ չնայած դատարանի որոշմանը, հայտնում է RMC Sport-ը։

Հոկտեմբերի 25-ին Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի միացյալ բողոքարկման կոմիտեն որոշում կայացրեց հօգուտ խաղացողի՝ Կիլիան Մբապպեի և ՊՍԺ-ի միջև ֆինանսական վեճի առնչությամբ։ Չնայած դրան, ֆրանսիական ակումբը հայտարարել է, որ Մբապպեին չի վճարի 55 միլիոն եվրո։

«Մբպպեն հստակ և կրկնվող հանրային և մասնավոր պարտավորություններ է ստանձնել, որոնք ակումբը պարզապես խնդրում է նրան հարգել՝ հաշվի առնելով այն աննախադեպ առավելությունները, որոնք նա վայելել է մեզ հետ Փարիզում իր յոթ տարիների ընթացքում:

Ակումբը հուսով է, որ այդ պարտավորությունները կհարգվեն, բայց եթե խաղացողը որոշի շարունակել այս վեճը, ակումբը ստիպված կլինի այս հարցը ներկայացնել իրավասու դատարաններին և ճանաչել այն վնասը, որը կրել և շարունակում է կրել իր նախկին ֆուտբոլիստի անհասկանալի դիրքորոշման պատճառով»,- մեջբերում է ՊՍԺ-ի ներկայացուցիչական աղբյուրը։