Յոշկո Գվարդիոլ. «Ես ինձ լավ եմ զգում ցանկացած դրքում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը խոսել է իր ելույթների և խաղադաշտում իր խաղային դիրքի մասին։

«Իմ կուռքը Մեսսին էր, ուստի ես սիրում էի խաղալ հարձակվողի դիրքում։ Երբ 10-15 տարի պաշտպանի դիրքում ես խաղում, հոգնում ես դրանից։ Երբ փոքր էի, խաղում էի ամենուր՝ եզրային, հենակետային կիսապաշտպան, հարձակվողական ոճի կիսապաշտպան և նույնիսկ հարձակվող:Ես ինձ հարմարավետ եմ զգում ցանկացած դիրքում և հաճախ հայտնվում եմ ձախ կողմում, քանի որ մարզիչն է ցանկանում»,- ասել է Գվարդիոլը։

Նշենք, որ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի 8 հանդիպումներում «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը դարձել է 2 գոլի հեղինակ։