«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակներ ունի։ Այս մասին հայտնում են Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի համար կպայքարեն Միլանի «Ինտերը» և Թուրինի «Յուվենտուսը»։
Երկու թիմերն էլ կարող են հարձակվողին ձեռք բերել անվճար կամ ցածր գնով, քանի որ նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման, դառնալով՝ հինգ գոլի հեղինակ։