Խավիեր Տեբաս․ «Սա չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսությանը, որը պարբերաբար տեսանյութեր է պատրաստում՝ մատնանշելով «Լոս Բլանկոսի» դեմ մրցավարների թույլ տված սխալները։ Մասնավորապես, Պրիմերայի 11-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղի նախօրեին Արքայական ակումբի ակումբային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որն ակնարկում է առաջիկա հանդիպման գլխավոր մրցավարի կողմնակալությունը՝ հօգուտ կատալոնացիների։

«Վերջին տեսանյութը չնայեցի, բայց մյուսները տեսա: Սա ազնիվ չէ և պատմական իմաստով Մադրիդի «Ռեալին» սազական ասպետական ​​գործողություն չէ: Երկար ժամանակ քննարկում էին մրցավարության թեման, բայց դա հոգնեցուցիչ է։ Սա չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին, և ցանկացած մադրիդիստ սա  կփաստի հանգիստ խղճով»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։