Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը 2024 թվականի «Ոսկե գնդակը» ստանալու ամենահավանական թեկնածուն է։
«Իսպանիայի առաջնության համար ավելի լավ նվեր չկա, քան Վինիսիուսի հաղթանակը «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ։ Կարծում եմ՝ Վինիսիուսն արժանի է այս մրցանակին։ Վինիսիուսի վերջին մրցաշրջանը բացառիկ էր», – Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ ախորդ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ «Ռեալի» հետ Վինիսիուսը հաղթել է Չեմպիոնների լիգան և Լա լիգան։