Մադրիդի «Ռեալում» զգալիորեն նվազել է դարպասապահ Տիբո Կուրտուայի կորստի պատճառով անհանգստության մակարդակը, հաղորդում է Marca-ն։
Դա պայմանավորված է ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի խաղով։
Նշվում է, որ Լունինը վաստակել է մադրիդյան թիմի մարզչի ու ֆուտբոլիստների լիակատար վստահությունը։ Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ նա դարձել է բելգիացուն արժանի փոխարինող։
Հիշեցնենք, որ Կուրտուան վնասվածք է ստացել և բաց կթողնի Լա Լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնայի» հետ հանդիպումը։