Իլկայ Գյունդողանը «Էլ-կլասիկոյից» առաջ աջակցել է «Բարսելոնային»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ աջակցել է «Բարսելոնային»։

«Վամոոոոո՜ս, թիմը վերջին շրջանում լավ է խաղում և լավ արդյունքներ է ցուցադրում։ Ես շատ ուրախ եմ իմ նախկին թիմակիցների համար, ովքեր հիանալի աշխատանք են կատարում։ Ամենակարևոր խաղը մեզ սպասում է այսօր», – գրել է Գյունդողանը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ քիչ հետո «Սանտյագո Բեռնաբեուում» կկայանա հերթական «Էլ-կլասիկոն»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։