Ֆրենկի դե Յոնգ. «Սա ֆուտբոլի ամենամեծ մրցակցությունն է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպան սպասելիքներով։

«Որքա՞ն կարևոր է «Էլ-կլասիկոն» «Բարսելոնայի» համար։ Շատ կարևոր հանդիպում է սա։ Պատմական խաղ է լինելու։ Սա ֆուտբոլի ամենամեծ մրցակցությունն է, և այն նաև կորոշի, թե ով կլինի առաջին տեղում Լա Լիգայում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 26-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։