FourFourTwo-ը կազմել է Մադրիդի «Ռեալի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, որտեղ առաջին տեղը զբաղեցրել է նախկին հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոն։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է մադրիդյան թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը եզրափակել է թիմի պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակը։
Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն 10 ֆուտբոլիստները, ըստ՝ FourFourTwo-ի․
- Ալֆրեդո դի Ստեֆանո,
- Կրիշտիանու Ռոնալդու,
- Զինեդին Զիդան,
- Ռաուլ,
- Ֆերենց Պուշկաշ,
- Ռայմոնդ Կոպա,
- Ուգո Սանչես,
- Տոնի Կրոս,
- Փիրրի,
- Էմիլիո Բուտրագենո։
Դի Ստեֆանոն «Ռեալում» խաղացել է 1953-1964 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 371 հանդիպում, որոնցում դարձել է 285 գոլի հեղինակ։