Հայաստանի Fastex Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» տանը ընդունեց Երևանի «Արարատին» ։ Խաղն ավարտվեց առաջին հորիզոնականով ընթացող «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ։
Խաղի միակ գոլը խփվեց խաղի մեկնարկում՝ 3-րդ րոպեին, պաշտպան Էրիկ Սիմոնյանի գոլի շնորհիվ։
Հաղթանակից հետո «Ուրարտուն» 29 միավորով առաջին հորիզոնականում է, իսկ «Արարտը» ՝ 13 միավորով 7-րդ։