Ֆաբրիցիո Ռոմանո. Մարիո Բալոտելլին կվերադառնա Ա Սերիա

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին համաձայնության է եկել «Ջենոայի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իտալացու պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։

Նշվում է, որ Բալոտելին 20 օր սպասել է «Ջենոայից» պատասխանին՝ կոնկրետ այս ակումբ տեղափոխվելու համար։

Բալոտելիի վերջին ակումբը թուրքական «Ադանա Դեմիրսպորն» էր, որից հեռանալուց հետո իտալացին շարունակում է մնալ ազատ գործակալի կարգավիճակում։