«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը առաջիկա օրերին կարող է լքել իր զբաղեցրած պաշտոնը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հեռացնել Տեն Հագին և արդեն բանակցություններ է վարում հոլանդացուն հնարավոր փոխարինողների հետ:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» քննարկել է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավիին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կդիտարկի այլ թեկնածուների:
Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրից հետո թիմը վաստակած 11 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում: