Բերնարդու Սիլվա․ «Մենք առջևում մեծ տղա ունենք, ով հիանալի է գործում տուգանային հրապարակում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է իր թիմակից Էրլինգ Հոլանդի խաղի մասին։

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց՝ «Սաութհեմփթոնին»։ Խաղի միակ գոլը խփեց Հոլանդը։

«Մենք առջևում մեծ տղա ունենք, ով հիանալի է գործում տուգանային հրապարակում։ Նա ցանկանում է ավելի ու ավելի շատ գոլեր խփել։ Այսօր նա օգնեց մեզ հաղթել հանդիպումը, և մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման ֆուտբոլիստ»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Այս մրցաշրջանում 24-ամյա Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի հեղինակ։