«Բավարիան» ցանկանում է թոփ տրանսֆեր իրականացնել

«Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» 26-ամյա վինգեր Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի հետ անգլիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ՊՍԺ-ն և «Մարսելը»։

Այս մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: