Տեղեկություններ են հայտնվել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի ապագայի վերաբերյալ:
Ըստ Transfer Live News-ի՝ Դևիսը վերջնական որոշում է կայացրել՝ հեռանալ «Բավարիայից»:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն աշխատում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու վրա՝ առանձնապես չհրապարակելով այս տեղեկությունը։ Դևիսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Հիշեցնենք, որ 23-ամյա կանադացի ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։