Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Պեդրիի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ «Բլաուգրանան» նախատեսում է ֆուտբոլիստին նոր երկարաժամկետ պայմանագիր առաջարկել մինչև 2029 թվականը։
Լա Լիգայի այս մրցաշրջանում Պեդրին անցկացրել է 10 հանդիպում, դառնալով՝ երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Պեդրիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։