«Բարսելոնան» բանակցություններ է վարում 21-ամյա կիսապաշտպան Պեդրիի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ երկու կողմերն էլ նպատակ ունեն երկարաձգել աշխատանքային պայմանագիրը։ Կատալոնական ակումբը Պեդրիին համարում է իր նախագծի առանցքային մասը։
Պեդրիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։