Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը ներկայումս չի մտածում Սաուդյան Արաբիայի որևէ ակումբ տեղափոխվելու մասին։ Նման սցենարը բացառված է հատկապես ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
31-ամյա ֆուտբոլիստն իրեն հարմարավետ է զգում «Ռեալում»՝ լինելով թիմի առանցքային ֆուտբոլիստը։ Միաժամանակ գերմանական Sky-ը հայտնում է, որ Ռյուդիգերը բաց է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար։ Սակայն այս թեմայով քննարկումներ դեռ չեն եղել։
Անտոնիո Ռուդիգերի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։