Անտոնիո Կոնտեն պատասխանել է Խվիչա Կվարացխելիայի ապագայի մասին հարցին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է թիմի վինգեր Խվիչի Կվարացխելիայի ապագայի մասին հարցին։

«Ակումբի և խաղացողի շրջապատի միջև բանակցություններ են ընթանում, բայց ես չեմ կարող մանրամասնել: Խվիչային խնդրում եմ շարունակել անել այն, ինչ անում է և կենտրոնանալ մրցաշրջանի վրա։ Նա պրոֆեսիոնալ է: Հուսով եմ, որ ակումբի, խաղացողի և նրա գործակալի համար ամեն ինչ կստացվի լավագույն ձևով:

Բայց ես նաև գիտեմ, որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել։ Պետք է լինի պայմանագիր, որը կբավարարի բոլոր կողմերին։ Անկախ նրանից՝ այս գործարքը կլինի, թե ոչ, խաղացողը պետք է կենտրոնացած մնա։ Ես խնդիրներ չեմ տեսնում, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Նապոլին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվողի հետ մինչև 2029 թվականը։ Կվարացխելիայի գործող  պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։