Երկու գրանդ ակումբներ հետաքրքրված են Լամին Յամալով

«Արսենալը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը կարող է ստիպված լինել վաճառել իր ֆուտբոլիստին ֆինանսական խնդիրների պատճառով։ Ընդգծվում է, որ կատալոնական թիմը կարող է մտածել նաև կիսապաշտպաններ Գավիի և Պեդրիի վաճառքի մասին։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։