Թիմ Շերվուդը կիսվել է իր կարծիքով Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի «Լիվերպուլում» ապագայի մասին

«Տոտենհեմի» նախկին մարզիչ Թիմ Շերվուդը կիսվել է իր կարծիքով Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի «Լիվերպուլում» ապագայի մասին։ 26-ամյա աջ պաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալը» մտադիր է աստղային անգլիացուն ներգրավել իր շարքերը։

«Կարծում եմ՝ Թրենթը կհեռանա։ Նա ամեն ինչ հաղթեց «Լիվերպուլի» հետ, իսկ հիմա, երբ «Ռեալը» թակում է դուռը․․․ Նա հիանալի էր «Լիվերպուլում», բայց հիմա ես կասեի, որ նրանք նրան պահելու հնարավորություն չունեն»,- Շերվուդի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է մերսիսայդցիների կազմում: Ֆուտբոլիստը հարազատ ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 321 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 83 գոլային փոխանցման հեղինակ։