Կոնֆերենցիաների Լիգայի ընդհանուր փուլի 2-ր տուրի շրջանակներում հանդիպեցին Ավստրիական «Ռապիդը» և Երևանի «Նոան» Խաղն ավարտվեց «Ռապիդի» նվազագույն առավելությամբ։
Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խաղից հետո մեկնաբանել է կրած պարտությունը։
«Աստիճանաբար մենք կարողացանք «Ռապիդին» ստիպել նահանջել սեփական կիսադաշտ, մի քանի գոլային պահ ունեցանք, սակայն, ցավոք, չկարողացանք գոլ խփել: Կարծում եմ՝ շատ մրցակցային ու դիտարժան խաղ էր:
Շնորհավորում եմ «Ռապիդին» հաղթանակի առթիվ, բայց ինքս շատ գոհ եմ այն ամենից, ինչ այսօր տեսա իմ տղաների կատարմամբ», – Ռուի Մոտայի խոսքերն է մեջբերում «Նոայի» մամուլի ծառայությունը։