Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է ռասիզմի մասին։
«Ես ավելի վատ իրավիճակների միջով եմ անցել, քան ներկայիս ֆուտբոլիստները, բայց դեռ կարծում եմ, որ որքան շուտ վերջ տանք այս բոլոր խնդիրներին խաղադաշտում և դրանից դուրս, այնքան լավ կլինի։
Ֆուտբոլը տեսարան է, վայելեք այն»,- Կառլոսի խոսքերն է մեջբերում AS-ը։