Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ու Կառլո Անչելոտտին ցանկանում են մեկնել Փարիզ

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակը» կստանա Վինիսիուս Ժունիորը։ Մրցանակը կհանձնվի երկուշաբթի։ Հենց բրազիլացին է համարվում գլխավոր հավակնորդը, իսկ «արքայական ակումբն» արդեն սպասում է մրցանակի հանձնման պահին։

Լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի խոսքով՝ թիմի խաղացողներից ոչ մեկը չի ցանկանում բաց թողնել արարողությունը, իսկ «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես կմեկնեն Փարիզ։

Հնարավոր է նաև վնասվածք ստացած Դանիել Կարվախալի հայտնվելը, սակայն նա դեռ պետք է թույլտվություն ստանա բժիշկներից։ «Ռեալում» բոլորը ցանկանում են աջակցել Վինիսիուսին և տեսնել, որ նա անձամբ է ստանում մրցանակը, թեև հարձակվողի հաղթանակի հավաստի հաստատում դեռևս չի եղել: