ՊՍԺ-ն ստիպված կլինի մեծ գումար վճարել Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ն ստիպված կլինի 55 միլիոն եվրո վճարել թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապպեին։

Ինչպես հայտնում է Lequipe-ը, բողոքարկման կոմիտեն որոշում կկայացնի, ըստ որի Մբապպեն վճարում կստանա փարիզեցիներից։ Կիլիանի օգտին դատավճռի հրապարակումից հետո փարիզյան ակումբը կկարողանա բողոքարկել ավելի բարձր բողոքարկման կոմիտե, որը գտնվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։

Նշենք, որ վերոնշյալ գումարը ներառում է ֆուտբոլիստի չվճարված աշխատավարձը, ինչպես նաև բոնուսները:

Մբապպեն անցած ամառ հեռացավ ՊՍԺ-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով միանալով Մադրիդի «Ռեալին»: 25-ամյա հարձակվողը հինգ տարով պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։