Պեպ Գվարդիոլան խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարում Էրլինգ Հոլանդի շանսերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարում թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի շանսերի մասին։

«Ֆուտբոլիստները, հավանաբար, անհանգստացած են այս կապակցությամբ: Ինձ չի հետաքրքրում` Հոլանդը կստանա՞ «Ոսկե գնդակը»։ Ամենակարեւորն այն է, որ նա երջանիկ է ու ժպտում է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Էրլինգը եզրափակիչ քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Նորվեգացին պարտվեց արգենտինացի Լիոնել Մեսսիին։ Այս տարի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը համարվում է մրցանակի ֆավորիտ։