Փոլ Սքոուլզը խոսել է Ժոզե Մոուրինյոյի հնարավոր վերադարձի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է Ժոզե Մոուրինյոյի մասին:

«Մոուրինյոն, հնարավո՞ր է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնա։ Այո, Ինչու՞ ոչ։ Մանկունիանցիների ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մոտ ապագայում կարող է կորցնել աշխատանքը, եթե թիմի արդյունքները չբարելավվեն։ Ասել է Սքոուլզը խաղից առաջ TNT Sports-ի եթերում:

Հիշեցնենք, որ Պորտուգալացի մասնագետը «կարմիր սատանաներին» գլխավորել է 2016 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի դեկտեմբերը։ Ներկայումս 61-ամյա մարզիչն աշխատում է թուրքական «Ֆեներբախչեում»