Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի ներկայացուցիչներից մեկը։ Խոսքը Լոս Անջելեսի մասին է։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ֆրանսիացուն ցանկանում է իր շարքերը մտցնել սաուդական Ալ-Նասրը, որի կազմում հանդես է գալիս պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Պոգբան շահել է իր որակազրկման բողոքարկումը և հաջորդ տարվա գարնանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ։ Ֆուտբոլիստը ներկայումս պայմանագիր ունի Թուրինի «Յուվենտուսի» հետ: