Օմար Մարմուշը երազում է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Այնտրախտը» 25-ամյա հարձակվող Օմար Մարմուշին, ում նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը», գնահատում է 50-60 միլիոն եվրո, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ, ով երազում է ուժերը փորձել Պրեմիեր Լիգայում։

Այս մրցաշրջանում Մարմուշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է տասը գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։