«Լիվերպուլը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին փոխարինող է գտել

Ֆլանկեր Օսկար Մինգեզան, ով պայմանագրային պարտավորություններ ունի «Սելտայի» հետ, կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Մերսիսայդյան ակումբի ղեկավարները Մինգեզային դիտարկում են որպես Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինող, ով մոտ է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուն։ Օսկարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո։

Նրա և ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մինգեսան անցկացրել է ինը հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։