Ժյուլ Կունդեն պատասխանել է, թե արդյոք վախենում է Վինիսիուսից

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն պատասխանել է այն հարցին, թե վախենում է արդյոք Մադրիդի «Ռեալի» ձախ եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորից, ում դեմ կխաղա Լա Լիգայի 11-րդ տուրում:

«Վինիկիուսի՞ց եմ վախենում։ Ոչ, ոչ, վախ չկա: Նա, անկասկած, «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է և լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց ինձ համար դա մարտահրավեր է:

Ինձ դուր է գալիս խաղալ լավագույնների դեմ, և «Ռեալի» դեմ խաղը բացառություն չէ»,- Կունդեի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը X սոցիալական ցանցում: