Հանս Դիտեր-Ֆլիկը խոսել է Լա Լիգայի մրցավարության որակի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս Դիտեր-Ֆլիկը Մադրիդի «Ռեալի» հետ Լա Լիգայի 11-րդ տուրի խաղից առաջ, որը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 26-ին, պատասխանել է Իսպանիայում մրցավարության որակի մասին հարցին։

«Կարծում եմ, որ մրցավարները հիանալի աշխատանք են կատարում, ինչը շատ դժվար է նրանց հետ: Մենք պետք է կենտրոնանանք սեփական արդյունավետության, այլ ոչ թե մրցավարների վրա»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

Նշենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Հանդիպման գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի Խոսե Սանչես Մարտինեսը։