Ֆեդերիկո Կիեզան կարող է հեռանալ «Լիվերպուլից»

Իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Լիվերպուլից»:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է ֆուտբոլիստին այլ ակումբ վարձավճարով ուղարկելու տարբերակը:

Կիեզան, ով նախկինում հանդես է եկել իտալական Ա Սերիայում, կարող է վերադառնալ հայրենիք։ Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերը», «Ռոման» և «Միլանը»:

Ֆեդերիկոն կարող է մեկնել Իտալիա՝ կանոնավոր խաղային պրակտիկա ստանալու համար, ինչից զրկված է «Լիվերպուլում»։

Այս մրցաշրջանում հարձակվողը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է ընդամենը երեք հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։