Էնցո Մարեսկան մեկնաբանել է «Չելսիի» հաղթանակը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան գոհ է Միխայիլ Մուդրիկի երեք արդյունավետ գործողություններից։
«Շատ լավ ելույթ. Սկզբում դժվարություններ ունեինք, բայց հարմարվեցինք։ Առանց գնդակի մենք չէինք ճնշում, բայց որոշ փոփոխություններից հետո սկսեցինք շատ ավելի լավ խաղալ։

Ամենակարեւորն այն է, որ, չնայած ցանկացած փոփոխության, մեր ձեռագիրը տեսանելի է։ Սա ակնհայտ է։

Ես շատ ուրախ եմ Մուդրիկի-ի համար։ Մենք շատ ժամանակ ենք տրամադրում ֆուտբոլիստներին օգնելու համար։ Մենք աշխատում ենք եզրայինների հետ, որպեսզի նրանք մտնեն տուգանային հրապարակ և հայտնվեն այն դիրքում, որտեղից նա գոլ խփեց: Եվ դա վերաբերում է ոչ միայն նրան, այլեւ Պեդրո Նետոյին, Ջեյդոն Սանչոյին, Նոնի Մադուեկեին։

Մի փոքր ավելի դանդաղ քան մյուսների դեպքում, բայց Միխայիլը կատարելագործվում է»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը Կոնֆերենց լիգայում «Պանատինաիկոսի» դեմ հանդիպումից հետո։