Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և հարձակվող Ռոդրիգոն չեն ընդգրկվել Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպման հայտացուցակում։
Ֆուտբոլիստները բաց կթողնեն հանդիպումը վնասվածքների պատճառով։ Միաժամանակ մադրիդցիների շարք է վերադարձել հարձակվող Բրահիմ Դիասը, ով ազդրի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 14-ից։
Դարպասապահներ՝ Լունին, Գոնսալես, Մեստրե:
Պաշտպաններ՝ Միլիտաո, Վասկես, Վալյեխո, Ֆրան Գարսիա, Ռուդիգեր, Մենդի։
Կիսապաշտպաններ՝ Բելինգհեմ, Կամավինգա, Վալվերդե, Մոդրիչ, Չուամենի, Գյուլեր, Սեբալյոս:
Հարձակվողներ՝ Վինիսիուս, Մբապպե, Էնդրիկ, Դիաս:
Նշենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։