Կառլո Անչելոտտին խոսել է Վինիսիուսի Ժունիորի մասին

Կառլո Անչելոտին Վինիսիուս Ժունիորին համարում է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկիր։

«Վինիսիուսին մարզել նշանակում է աշխատել աշխարհի լավագույն խաղացողներից մեկի հետ: Նա շատ համեստ տղա է, ով շատ է աճել որպես ֆուտբոլիստ և դարձել է լավագույններից մեկը աշխարհում։

Նա «Ոսկե գնդակի» ապագա դափնեկիր է և ունի նույն խոնարհությունն ու կարգապահությունը, ինչ այն օրը, երբ ես հանդիպեցի նրան»,- ասել է Մադրիդի գլխավոր մարզիչը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վինիսիուսն արդեն գիտի, որ հոկտեմբերի 28-ին Փարիզում իրեն կշնորհեն «Ոսկե գնդակը»։