«Բոլոնիա» – «Միլան» հանդիպումը հետաձգվել է

Ա Սերիայի 9-րդ տուրի «Բոլոնիա» – «Միլան» հանդիպումը եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ Խաղը պետք է կայանար շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին։

Նշվում է, որ խաղի նոր օրվա և ժամի մասին կհայտարարվի ավելի ուշ։

Առաջնության ութ տուրից հետո «Միլանը» վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։ «Բոլոնիան» 9 միավորով 12-րդ տեղում է։