Ալեքսանդր Զինչենկոն, պատմել է, թե երբ է պայմանագիր ստացել որպես Պրեմիեր Լիգայի հիմնական թիմի ֆուտբոլիստ

Ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն, ով հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում», պատմել է այն մասին, թե երբ է պայմանագիր ստացել որպես Պրեմիեր Լիգայի հիմնական թիմի ֆուտբոլիստ։

«Սկզբում ես պայմանագրով խաղացի երիտասարդական թիմի հետ: Ե՞րբ ինձ առաջարկեցին ամբողջական պայմանագիր: Այն ժամանակ ես ավելի քան 40 հանդիպում էի անցկացրել Պրեմիեր Լիգայում և արդեն երկու չեմպիոնական տիտղոս էի նվաճել»,- Պաշտպանի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Հիշեցնենք, որ Զինչենկոն Անգլիա է տեղափոխվել 2016 թվականին՝ աշխատանքային պայմանագիր կնքելով «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Քաղաքայինների» հետ չորս անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն։ 2022 թվականից ուկրաինացի պաշտպանը հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում»։