«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է այն մասին, թե «Ռեալի» դեմ խաղում իրեն կներառե՞ր մեկնարկային կազմում, եթե լիներ կատալոնացիների մարզիչը։
«Ոչ։ Ինյակի Պենյան ոչ մի պատճառ չի տվել նրան չվստահելու: Մարզչին արդեն ասել եմ, որ հիանալի մարզավիճակում եմ, բայց թիմը լավ է աշխատում։ Եթե ինչ-որ բան չի կոտրվել, ապա այն շտկելու կարիք չունի»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Շչեսնին «Բարսելոնային» է միացել ամսվա սկզբին, սակայն թիմի կազմում դեռ նորամուտը չի նշել: Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին։