Ռոբերտ Լևանդովսկի. «Խաղից առաջ սպասում էի, որ կհաղթենք 3։1 հաշվով»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրում իր նախկին թիմի՝ «Բավարիայի» հետ խաղում տարած հաղթանակի մասին։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է կատալոնական ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 4։1 հաշվով։ Լևանդովսկին աչքի է ընկել մեկ անգամ։

«Սա միանշանակ յուրահատուկ հաղթանակ է, և ես դա չեմ թաքցնի: Ես այս խաղին մի փոքր այլ կերպ մոտեցա, քան երկու տարի առաջ, քանի որ այժմ ավելի շատ ժամանակ եմ անցկացրել «Բարսելոնայում»:

Վստահ էի, որ այսօր լավ խաղ կանցկացնենք ու կհաղթենք։ Հանդիպումից առաջ սպասում էի, որ կհաղթենք 3։1 հաշվով։

Ֆիզիկապես ոչ մի փոփոխություն չեմ զգում, և դա ամենակարևորն է։ Երբ նայում եմ երիտասարդ ֆուտբոլիստներին, նրանք ինձ լրացուցիչ էներգիա են տալիս, ես դա չեմ թաքցնի։ Ես ինձ լավ եմ զգում։

Անկախ նրանից, թե ես խփում եմ երկու կամ երեք գոլ, ի վերջո նշանակություն չունի: Ամենակարևորն այն է, որ իմ գոլերը հաղթանակներ բերեն թիմին, և սա է իմ առաջնահերթությունը»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։