Վիրջիլ վան Դեյկ. «Շատ դժվար է խաղալ այդ մարզադաշտում»

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի հիմնական տուրի 3-րդ տուրի խաղում «Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակը (1։0)։

«Շատ դժվար է խաղալ այդ մարզադաշտում։ 70 րոպե վերահսկում էինք խաղը, բայց հետո նրանք տիրեցին նախաձեռնությանը, հիմնականում մեր սխալների պատճառով։ Արդյունքում մրցակիցը մի քանի պահ ստեղծեց։ Դրա համար մենք ինքներս ենք մեղավոր»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Լիվերպուլը» 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը։ «Լայպցիգը» 3 պարտությամբ 31-րդ տեղում է։