«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի հանդիպումից հետո շնորհավորել է «Բարսելոնային» հաղթանակի կապակցությամբ։
Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների ջախջախիչ հաղթանակով՝ 4։1 հաշվով։
«Շնորհավորում եմ «Բարսելոնային»: Նրանք այժմ Եվրոպայի լավագույն թիմն են, ուստի զարմանալի չէ, որ արդյունքն այսպիսին է»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Երեք խաղից հետո «Բարսելոնան» վաստակել է վեց միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ «Բավարիան» ունի երեք միավոր և զբաղեցնում է 24-րդ տեղը։