Վենսան Կոմպանի. «Առաջին 30 րոպեներին ես զգացի, որ «Բավարիան» կարող է հաղթել»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի արտագնա խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (1:4):

«Առաջին խաղակեսի առաջին 30 րոպեներից, բացառությամբ նրանց վաղաժամ գոլի, զգացի, որ կարող ենք հաղթել այս խաղում։ Բայց երկրորդ և երրորդ գոլերով խաղը փոխվեց։ Մենք կվերլուծենք, կսովորենք սրանից և ավելի լավը կդառնանք։

Այս պարտությունը չի բնորոշում մեր մրցաշրջանը։ Մենք կվերլուծենք մեր խաղի վատթարացումը առաջին խաղակեսից հետո և կաշխատենք դրա վրա։

Երբ մենք նման ակնհայտ պարտություն ենք կրում, պետք չէ արդարացումներ փնտրել։ Պետք է որքան հնարավոր է շուտ եզրակացություններ անենք, որպեսզի կիրակի օրը «Բոխումի» դեմ ավելի լավ խաղ ցուցադրենք»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն: