Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն։ Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, «Արսենալն» ու «Լիվերպուլը» ծրագրում են Մադրիդի «Ռեալին» խոշոր առաջարկ անել 23-ամյա Ռոդրիգոյի տրանսֆերի համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լոս Բլանկոները» պատրաստ են բրազիլացուն բաց թողնել ողջամիտ գնով։ Ռոդրիգոն «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ռոդրիգոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: