Հայտնի են դարձել Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի չորս հավակնորդներին։

Հավակնորդների թվում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը, «Մոնակոյի» կիսապաշտպան Տակումի Մինամինոն, «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան և «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (5:2), Մինամինոն դուբլի հեղինակ է դարձել և գոլային փոխանցում կատարել «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում (5:1), հեթ-տրիկի հեղինակ է դարձել նաև Ռաֆինյան «Բավարիայի» դեմ» խաղում (4:1), իսկ Ռեյնդերսը դուբլի հեղինակ է դարձել «Բրյուգեի» հետ խաղում (3:1):