«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յանգ Բոյզի» նկատմամբ տարած հաղթանակը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում։
«Չեմպիոնների լիգայում բոլոր հանդիպումները բարդ են։ Իտալական ակումբներն այս մրցաշարում միշտ էլ դժվար ժամանակներ են անցկացրել։ Առաջին խաղակեսում մենք մի քանի հնարավորություն չօգտագործեցինք, բայց թիմը հավատաց մինչև վերջ, և մենք հաղթեցինք»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտերը» 7 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական։ «Յանգ Բոյզը» 35-րդ տեղում է։