Ռաֆինյա. «Կարծում եմ, որ սա վրեժ էր երկրպագուների համար»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ամփոփել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում «Բավարիայի» հետ հանդիպումը։ Կատալոնական ակումբը հաղթեց 4։1 հաշվով, իսկ բրազիլացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

«Կարծում եմ, որ սա վրեժ էր երկրպագուների համար: Մեզ՝ ֆուտբոլիստների համար, մենք հետ չենք նայում: Մենք կենտրոնացած ենք հաջորդ խաղի վրա։ Բայց ես էլ որպես երկրպագու տուժել եմ այս հանդիպումներից։

Զարմանալի, յուրահատուկ երեկո էր: Ես հեթ-տրիկի հեղինակ դարձա ակումբի կազմում իմ 100-րդ խաղում: Ես շատ գոհ եմ ելույթից և մեր խաղից: Որպես թիմ մենք իսկապես լավ խաղացինք, և դա ինձ համար ամենակարևորն է: Չեմպիոնների լիգայում երկրորդ հաղթանակը շատ կարևոր էր:

Ես խաղից առաջ ասացի, որ սա կարող է լինել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Միգուցե ոչ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, բայց իմ կարծիքով դա կարող է ճիշտ լինել։ Այնպես որ, մեր երկրպագուների առջև այս կերպ հաղթելը յուրահատուկ բան է, և ես իսկապես ուրախ եմ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։