Պեպ Գվարդիոլա․ «Էրլինգ Հոլանդը «աննորմալ մարդ» է, որ կարողացավ այդ դիրքից գոլ խփել»🎥

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է Չեմպիոնների Լիգայի «Սպարտայի» հետ խաղում (5։0) թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլին։

«Ես չգիտեմ, թե ինչպես Հոլանդը այդ դիրքից գոլ խփեց։ Ես կասեի, որ նա «աննորմալ մարդ» է։ Հոլանդը կարող է դիպչել գնդակին 15-20 անգամ և ունենալ 7-8 հնարավորություն։ Սա անհավանական է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Այս մրցաշրջանում 24-ամյա նորվեգացին բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրած 12 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։