Պելեի որդին նշել է, թե ով պետք է նվաճի «Ոսկե գնդակը»

Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Պելեի որդին՝ Ջոշուա Նասիմենտոն, խոսել է «Ոսկե գնդակի» պայքարի մասին, հայտնելով, թե ով պետք է ստանալու այդ մրցանակը։

«Վինիսուսը լավ գիտի, թե ինչ ներդրում է ունեցել հայրս ֆուտբոլի պատմության մեջ։ Կցանկանայի, որ Վինին ստանար «Ոսկե գնդակը», քանի որ մրցանակը վաղուց չէին նվաճել բրազիլացիները»,- Պելեի որդու խոսքերն է մեջբերում El Larguero-ը։

Բրազիլիայից «Ոսկե գնդակի» վերջին դափնեկիրը Կական է։ «Միլանի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպանը հաղթել է մրցանակը 2007 թվականին։

Հիշեցնենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 28-ին։ Մրցանակի գլխավոր հավակնորդը համարվում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։