«Լիվերպուլը» ակումբի պատմության մեջ առաջին անգամ հաղթեց իր առաջին վեց արտագնա հանդիպումները մեկ մրցաշրջանում, ինչպես նաև դարձավ անգլիական առաջին թիմը, որը հասավ այդ արդյունքին՝ 2017/18 մրցաշրջանի «Մանչեսթեր Սիթիից» հետո, հայտնում է Opta-ն:
Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» 1։0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։
Արնե Սլոտի թիմը Չեմպիոնների Լիգայում հաղթեց բոլոր երեք առաջին հանդիպումներում և ինը միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Աղյուսակը գլխավորում է «Ասթոն Վիլան»:
Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղում «Լիվերպուլը» կմրցի Լևերկուզենի «Բայերի» հետ: Խաղը կկայանա նոյեմբերի 5-ին։